Բեռլինը պատրաստ է նպաստել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին: Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Reuters-ի փոխանցմամբ, կողմերը նշել են նաեւ Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ վիզային ռեժիմի չեղարկման հարցում զգալի առաջընթացի մասին:

Եվրամիության երկրները դիտարկում են Թուրքիային 3 մլրդ եվրո հատկացնելու հնարավորությունը՝ թուրքական տարածքում սիրիացի փախստականներին օգնելու նպատակով: ԵՄ գագաթաժողովից հետո Գերմանիայի կանցլերը նաեւ հայտարարել էր, որ եվրոպական երկրների առաջնորդները նաեւ համաձայնության են հասել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունների գործընթացն ակտիվացնելու վերաբերյալ: