2016 թվականի Հայաստանի պետբյուջեի նախագծով կենսաթոշակների ինդեքսավորում նախատեսված չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով 2016 թվականի պետբյուջեի նախագիծը, որի շուրջ քննարկումները խորհրդարանում մեկնարկելու են առաջիկայում:

Նախարարը հավելեց, որ նախատեսված չէ նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացում: Հարցին, ինչո՞վ է պայմանավորված այդպիսի որոշումը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Պետբյուջեի նախագծում եկամուտների եւ ծախսերի բաշխմամբ»:

Նշենք, որ 2015 թվականի պետբյուջեով միջին կենսաթոշակը ծրագրված էր 41 հազար դրամի չափով (ներկա փոխարժեքով՝ շուրջ 87 դոլար): 2015 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%: