Ուկրաինական ավիաընկերությունները դիմել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը՝ Ռոսավիացիային, խնդրելով թույլատրել ձմեռային սեզոնին թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռոսավիացիայի մամուլի ծառայությանը:
«Ռոսավիացիան նամակ է ստացել «Ատլասջեթ Ուկրաինա» ավիաընկերությունից՝ 2015-2016 թվականների ձմեռային սեզոնին երեք ուղղություններով չվերթներ իրականացնելու թույլտվության խնդրանքով. Կիեւ-Մոսկվա, Օդեսա-Մոսկվա եւ Կիեւ-Սանկտ Պետերբուրգ»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Կիեւ-Մոսկվա եւ Լվով-Մոսկվա ուղղություններով չվերթների թույլտվություն է խնդրել նաեւ «ՅուԹեյր Ուկրաինա» ավիաընկերությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի պետական ավիածառայությունը Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը տեղեկացրել էր երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին:





























