eBay-ում 1967 թվականի արտադրության Ferrari Thomassima եզակի սպորտային ավտոմեքենա են վաճառքի հանել: Այն 9 մլն դոլար է գնահատվել:

Կուպեն առաջին անգամ ներկայացվել է 1968 թվականին, Փեբլ Բիչում անցկացված Նրբագեղության մրցույթի ժամանակ: Ferrari Thomassima-ի արտաքինը Ferrari 330 P4 մրցարշավային մեքենայի ոճով է: Այն 3 լիտր ծավալով 300 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչ ունի:

Ընդհանուր առմամբ, 3 այդպիսի մեքենա է արտադրվել: Դրանցից մեկը ոչնչացել է 1960-ականներին Ֆլորենցիայում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ, իսկ մյուսը Մոդենայի Ferrari թանգարանի ցուցանմուշ է: Motor.ru-ի փոխանցմամբ, վաճառքի հանված մեքենան վերանորոգվել է 7 տարի շարունակ եւ աշխատանքային վիճակում է: