Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից հազար կմ հարավ-արեւելք, Օգասավարա արշիպելագում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է երկրի օդերեւութաբանական վարչությունը:

Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 280 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում:

Ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 3 բալ (ճապոնական 7-բալանոց սանդղակով), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Ցունամիի վտանգ չկա: