Financial Times-ի տվյալներով, Ferrari ընկերությունը Նյու Յորքում առաջնային շուկայում բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ներգրավել է շուրջ 893 մլն դոլար, իսկ նրա շուկայական կապիտալիզացիան կազմել է 9,8 մլրդ դոլար:
Ընկերության թոփ-մենեջերների խոսքով, ընկերության առաջիկա ծրագրերի շարքում է պարտքերի նվազեցումը, ինչպես նաեւ վաճառքի ծավալների աճը, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ հաջող մուտքը բորսա կարող է թույլ տալ հասնել կապիտալիզացիայի 10 մլրդ դոլարի սահմանագծին:




























