Ճապոնական Toyota մեքենաշինական կոնցեռնը ու մասնավորապես Lexus պարգեւաբաշխման ապրանքանիշը տոնել են ընկերության համար այդ հիրավի նշանակալի իրադարձությունը: Ամերիկյան Քենթուքի նահանգում թողարկվել է այս ապրանքանիշի գոյության ամբողջ պատմության առաջին լյուքս դասի ավտոմեքենան: Այդ առաջնեկը ES-350 մոդելի նոր սերնդի արծաթագույն սեդանն է:
Պետք է նշել, որ շատերը սխալմամբ Lexus-ը համարում են բավականին երիտասարդ ու զուտ ամերիկյան ապրանքանիշ: Իրականում ճապոնական ապրանքանիշն առաջին անգամ Միացյալ նահանգների շուկայում հայտնվել է հեռավոր 1989 թ.: Այդ կարեւոր իրադարձությունից 26 տարի անց Toyota ընկերության հնագույն արտադրական հարթակում, որը գտնվում է ԱՄՆ-ում, մեկնարկել է սեդանի սերիական արտադրությունը: Փորձագետները դա գնահատում են որպես Ամերիկայում փրեմիում-կարգի ավտոմեքենաների ժողովրդականության բարձրացման պատկերավոր ապացույց, հայտնում է Planet- today-ը:
Առաջին ավտոմեքենայի թողարկման նախապատրաստումը Միացյալ նահանգներում իրականացրել են Lexus եւ Toyota Motor ընկերությունները վերջին երկու տարվա ընթացքում: Այս ժամանակահատվածում ձեռնարկության արդիականացման նպատակով 360 մլն ամերիկյան դոլար է ներդրվել: Բացի դրանից, աշխատողների հաստիքներն ավելացել են 750 աշխատողով:





























