Toyota Motor Corp ընկերությունը պատուհանների փոխանցման համակարգի անսարքության պատճառով ողջ աշխարհում հետ է կանչում 6.5 մլն մեքենա, այդ թվում նաեւ Corolla մոդելը։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։
Հետկանչի ենթակա մեքենաները արտադրվել են 2005թ. հունվարից 2006թ. օգոստոսը եւ 2008թ. օգոստոսից 2010թ. հունիսն ընկած ժամանակահատվածում։ Խոտանը հայտնաբերվել է այն մեքենաներում, որոնք արտադրվել են Ճապոնիայում, փոխանցում է Gazeta-ն։
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ խնդիրներ կարող են առաջանալ նաեւ 2005 օգոստոսից 2006թ. օգոստոսը եւ 2009թ. հունվարից 2010թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում թողարկված այն մեքենաներում, որոնք չեն արտադրվել Ճապոնիայում։





























