«Ֆրանսիացի մարմնավաճառները միացել են իրավապաշտապանների բողոքի ակցիայի»։ Այսօր իրանական Kayhan պարբերականում այս վերնագրով հոդված է տպագրվել, որտեղ հիշատակվում են Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունիի եւ հայտնի դերասանուհի Իզաբել Աջանիի անունները։

Այս երկու կանայք էլ վերջերս հանդես են եկել հայտարարությամբ, որով  աջակցում են Իրանի քաղաքացի Սակինէ Աշտիանիին, ով մեղադրվում է իր ամուսնու սպանության եւ ամուսնական դավաճանության մեջ: Նա դատապարտվել է մահապատժի` քարկոծման եղանակով:

Նշենք, որ օրերս Կառլա Բրունին պետիցիա է ստորագրել եւ բաց նամակ գրել հօգուտ իրանուհու։

Ի  պատասխան՝ իրանական պարբերականը թվարկել է Սարկոզիի կնոջ բազմաթիվ սիրավապերը հայտնի եւ անհայտ մարդանց հետ։