Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի Երկրաֆիզիկայի ծառայության տեղեկատվությամբ, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Ուրումչի քաղաքից 424,1 կմ հեռավորության վրա:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոնղոլիայի սահմանի մոտ: