Volkswagen ավտոկոնցեռնի մեքենաները քանակը, որոնց դիզելային շարժիչով ծրագրային ապահովման մեջ խոտան էր հայտնաբերվել, կարող է ավելի շատ լինել։ Այս մասին հինգշաբթի Dpa գործակալությանը հայտնել է կոնցեռնի ներկայացուցիչը։
«Ներկայումս Volkswagen-ը ստուգում է արտանետման եվրո-5 նորմայով աշխատող EA 288 շարժիչի նախնական տարբերակները, որոնք կիրառվում են 2012թ.-ից»,- մեջբերում է գործակալությանը կոնցեռնի ներկայացուցչի խոսքը։
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի պաշտպանության ամերիկյան գործակալությունը վերջերս հայտնաբերել էր, որ Audi A3, Jetta, Beetle, Golf եւ Passat մեքենաներում հատուկ սարք է տեղադրված եղել, որը էկոլոգիական թեստերի ժամանակ միացնում է ֆիլտրերը, ինչի շնորհիվ մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի քանակն ավելի քիչ է երեւում։ ԱՄՆ իշխանությունները ընկերությանը հարկադրել էին հետ կանչել երկրում 2009-2015թթ. վաճառված 482 հազար Volkswagen եւ Audi մակնիշի մեքենա։ Ընկերությանը կարող է սպառնալ նաեւ մինչեւ 18.075 մլրդ դոլար տուգանք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























