Audi ընկերությունը ստեղծել է RS 6 Avant եւ RS 7 Sportback լիցքավորված մոդելների առավել հզոր մոդիֆիկացիան՝ performance-ը։ Այդ մեքենաների շարժիչների հզորությունը մեծացել է 45 ձիաուժով, իսկ 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար անհրաժեշտ ժամանակը 0.2 վայրկյանով պակասել է։

RS 6 Avant ստանդարտ ունիվերսալ մեքենան եւ RS 7 Sportback հեչբեքը ունեն 4 լիտր ծավալով, 560 ձիաուժ հզորությամբ 8 մխոցանի թվին-տուրբո շարժիչ եւ 8-աստիճանի ավտոմատ փոխանցման տուփ։ Մոդիֆիկացված տարբերակի շարժիչի հզորությունը կազմում է 605 ձիաուժ։

Երկու մոդելն էլ 100 կմ/ժ արագությունը զարգացնում են 3.7 վայրկյանում, փոխանցում է Motor-ը։

Գերմանիայում նորամուծությունների վաճառքը կսկսվի նոյեմբերին։ Audi RS 6 Avant performance-ի գինը կսկսվի 117 հազար եվրոյից, իսկ Audi RS 7 Sportback performance-ի գինը՝ 121.7 հազար եվրոյից։