Chevrolet ընկերությունը ներկայացրել է Spark կոմպակտ հեչբեքի հատուկ տարբերակը։ 5-դռնանի մոդելը, որի շնորհանդեսը կկայանա Լաս Վեգասի SEMA շոուի ժամանակ, ստացել է թափքի ագրեսիվ ծածկ։

Chevrolet Spark RS-ն ունի կարբոնե առաջնային սպլիտեր, հետին բամպերի ստորին տարրը նույն նյութից է պատրաստված, փոխանցում է Motor-ը։

Տեխնիկական վերամշակումների մասին ոչինչ չի հաղորդվում։ Ակնկալվում է, որ Chevrolet Spark RS-ը կունենա 1.4 լիտր ծավալով բենզինով շարժիչ, որը զարգացնում է 98 ձիաուժ հզորություն։