Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասքը հայտարարել է, որ ընկերությունը առաջիկա 2 տարում կարող է սկսել Չինաստանում էլեկտրամոբիլների արտադրությունը, տեղեկացնում է Business Insider-ը։

Համաձայն Պեկինի Ցինհուա համալսարանում կարդացած ելույթի սղագրության, որը հրապարակվել է ընկերության պաշտոնական բլոգում, Չինաստանում Tesla-ի մոդելների արտադրությունը հնարավորություն կտա գինը 1/3-ով իջեցնել, փոխանցում է Gazeta-ն։