MINI ընկերությունը ներկայացրել է երրորդ սերնդի Cooper հեթչբեքի բաց տարբերակը: Ավելի մեծ ու տարողունակ դարձած նորույթի պրեմիերան կկայանա հոկտեմբերի վերջին ՝ Տոկիոյի ավտասալոնում:

MINI Convertible -ի երկարությունը 3821 միլիմետր է, լայնությունը 1727, իսկ բարձրությունը ՝ 1415: Դա համապատասխանաբար 98, 44 ու 1 միլիմետրով գերազանցում է նախորդի չափերը: Անվային բազայի չափն ավելացել է 28 միլիմետրով, հայտնում է Motor-ը:

Նորույթի հիմքում BMW ընկերության UKL ուժեղացված պլատֆորմն է: Կաբրիոլետը ստացել է փափուկ ծալովի թափքածածկ, որն աշխատում է էլեկտրական շարժահաղորդիչով, ու 30 կմ ժամը չգերազանցող արագության վրա 18 վայրկյանում բացվում - փակվում է:

Ուղեբեռային բաժանմունքի չափերը 25 տոկոսով մեծացել են՝ մինչեւ 215 ու 160 լիտր ՝ փակ ու բաց թափքածածկի դեպքում: Ուղեւորների ոտքերի համար տարածքն էլ 38 միլիմետրով է ավելացել:

MINI Convertible -ը տարբերակիչ նշանների մի շարք հնարավորություններ ունի ՝ այդ թվում բրիտանական դրոշի նման նախշ ՝ թափքածածկին ու թափքի երկու նոր գույն ՝ Melting Silver и Carribean Aqua:

Կաբրիոլետի շարժիչների համակարգը սկզբում կներառի 1.5 լիտրանոց դիզելային ագրեգատ ՝ 116 ձիաուժ հզորությամբ ու 136 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ՝ համարժեք ծավալով: «Լիցքավորված» S -տարբերակը կվաճառվի 192 ձիաուժ հզորությամբ երկու լիտրանոց «տուրբոքառյակով»: Տրանսմիսիաները ՝ վեց աստիճանանոց «մեխանիկան» կամ «ավտոմատը» նույն դիապազոնն ունեն: