Ford ընկերությունը SEMA թյունինգ շոուի համար նախապատրաստել է Mustang սփորթքարի ութ հատուկ տարբերակներ: Դրանցից են նաեւ Police DRAGG կուպեն, որն արտադրողն անվանում է «Դուբայի սահմաններից դուրս ամենասեքսուալ ոստիկանական ավտոմեքենան»,- հայտնում է Motor-ը:
Նորույթն ունենալու է ոստիկանական կապի համակարգ, կարբոնային աէորոդինամիկ թափքածածկ, նաեւ 20 դյույմանոց անվասկավառակներ ՝ Nitto Invo անվադողերով: Բացի դրանից կուպեն ներկայացվելու է մարզական Air Lift կախոցով, Airaid համակարգով, նաեւ Vortech ինթերքուլերով ու Wilwood արգելակիչ մեխանիզմներով:
Բացի դրանից Լաս Վեգասում ցուցադրելու են «Մուսթանգի» 900 ձիաուժ հզորությամբ տարբերակը, որը մշակել է Bisimoto Engineering ընկերությունը: Նորույթն ունենալու է շարժիչի կառավարման նոր էլեկտրոնային բլոկ, վառելիքի MagnaFuel պոմպ ու Speacro ինթերքուլեր:






























