Դիզելային շարժիչով սպառազինված Opel Zafira 1.6 CDTi մեքենան խախտում է Եվրոպայում գործող բնապահպանական նորմերը, քանի որ նրա արտանետած գազերում չափիզ ավելի ազոտի օքսիդ է պարունակվում, հայտարարել է գերմանական Deutsche Umwelthilfe (DUH) կազմակերպությունը։

ՀԿ-ն զեկույց է պատրաստել՝ Opel-ին մեղադրանքներ ներկայացնելով։

Opel-ի ղեկավարությունը կտրականապես հերքում է  բնապահպանների մեղադրանքները, հաղորդում է RBC-ն։

Աելի վաղ, արտանետումների համար մեղադրանքներ էին ներկայացրել Volkswagen-ին։ ԱՄՆ իշխանությունները VWին պարտավորեցրել էին ամերիկյան շուկայից ետ կանչել 500 հազար մեքենա, ընկերությունը մասամբ դադարեցրել էր որոշ մակնիշների վաճառքը ԱՄՆ-ում։