Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը, ըստ ճշգրտված տեղեկությունների, կազմել է 7.5 մագնիտուդ, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։

Ավելի վաղ երկրաբանական ծառայությունը հայտնում էր, որ Աֆղանստանում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 14։09-ին։ Երկրաշարժի օջախն ընկած է եղել 212.5 կմ խորության վրա՝ Ժարմ քաղաքից 45 կմ հարավ-արեւմուտք։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Պակիստանում, Հնդկաստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում եւ Ղազախստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։