Mercedes-Benz-ը հրապարակել է կոնցեպտուալ մինիվենի թիզերը, որի համաշխարհային շնորհանդեսը կկայանա այս շաբաթ՝ Տոկիոյի ավտոշոուի ժամանակ։ Մեքենայի մասին ավտոարտադրողը հայտնել է միայն այն, որ մեքենան կունենա ինքնավար կառավարման համակարգ եւ կլինի շքեղ եւ առաջադեմ։

Vision Tokyo անունը ստացած նորարարության դիզայնի առանձնահատկությունը նրա նեղ լապտերներն ու դիմային ապակին է, ինչպես նաեւ կողային միակ մեծ դուռը, որը, ամենայն հավանականությամբ, դեպի վեր կբացվի, փոխանցում է Motor-ը։

Նոր մոդելը ոճային առումով նման է F 015 Luxury in Motion կոնցեպտին, որը հունվարին ներկայացվել էր Լաս Վեգասում։ Այս մեքենան ունի 270 ձիաուժ հզորություն, ավտովարորդ եւ ժեստերի կամ անգամ հայացքի միջոցով ներքին գործառույթների կառավարման համակարգ։