Աֆղանստանում, Պակիստանի սահմանի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով Պակիստանի տարբեր շրջաններում առնվազն 35 մարդ է մահացել, եւս 300-ը տուժել է: Այս մասին հաղորդում է Dawn թերթի էլեկտրոնային տարբերակը:

Նրանց մեծ մասը բնակելի շենքերի փլուզման զոհ է դարձել:

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը օպերատիվ ծառայությունների հանձնարարել է մոբիլիզացնել առկա ռեսուրսները՝ երկրաշարժի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:

Reuters-ի փոխանցմամբ, Աֆղանստանում երկրաշարժին զոհ է գնացել 17 մարդ, այդ թվում 12 երեխա, ավելի քան 100 մարդ տուժել է: