Nissan ընկերությունը Տոկիոյի ավտոսրահի նախաշեմին ներկայացրել է Leaf Piloted Drive 1.0-ի նախատիպը, որն ունի ինքնակառավարման համակարգ։ Ակնկալվում է, որ այդ մեքենայում գործածվող տեխնոլոգիան կիրագործվի նաեւ մեկ այլ կոնցեպտի վրա, որը ներկայացվել էր ավելի վաղ ժ։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ այն կդառնա նոր սերնդի Leaf-ի «առաջին ծիծեռնակը»։

Իսկ մինչ այդ ներկայացվել է Leaf Piloted Drive 1.0-ը, որի հիմքում ընկած է ներկայիս սերնդի Leaf-ը։ էլեկտրամոբիլն ունի 12 տեսախցիկ, 5 ռադար, 4 լազերային սքաներ եւ բազմաթիվ գերձայնային սենսորներ։ Սարքավորումը մեքենային թույլ է տալիս տեղաշարժվել առանց վարորդի, փոխանցում է Motor-ը։

Ինքնավար կառավարման համակարգը Leaf-ի  համար հասանելի կլինի 2016թ. վերջին։