Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ վատ վիճակի մեջ է ընկել թուրքական իշխանությունների կողմից ահաբեկչական «Իսլամական պետությանը» տրվող աջակցության հետ կապված հարցերից։

Թուրքական Diken կայքի փոխանցմամբ՝ երբ ուսանողներից մեկը քննադատել է իշխանություններին՝ «Իսլամական պետությանը» աջակցելու մեջ՝ Դավութօղլուն պատասխանել է. «Հիմա իմ դեմքին նայիր, իմ դեմքը ահաբեկիչներին աջակցողի դե՞մք է։ Մեր ներկայացրած իսլամը դեմ է «Իսլամական պետությանը։ Մենք գործողություններ ենք սկսել նրանց դեմ»։