ՄԱԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Աֆղանստանին եւ Պակիստանին՝ 7.5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար: Աղետի հետեւանքով առնվազն 220 մարդ է զոհվել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆա Դյուժարիքը:

«ՄԱԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել, եթե համապատասխան հարցում ստանա»,- ասել է նա՝ հավելելով, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունը սկսել է պաշարներ նախապատրաստել, եթե բնակչությունը դրա կարիքն ունենա: