«Հրապարակ» թերթը գրում է. ««Տեւական ժամանակ որոշակի լարվածություն կա գեներալ Մանվելի եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար «աստղ» ստացած Սամվել Ալեքսանյանի միջեւ. վերջինս այլեւս չի երեւում «այդ կողմերում»։ «Երկրապահի» «Բանգլադեշի» կառույցում դա բացատրում են ոչ միայն Լիմինդրովիչի «աստղ» դառնալու հանգամանքով. «Քաղաքական դաշտից Գագիկ Ծառուկյանը եւ Ռուբեն Հայրապետյանը լքել են, դաժե էդ դաշտն է մոնոպոլացրել Լֆոն, որը համ էլ հիմա շատ մոտիկ է Վաչոյի հետ, չնայած ոնց որ ուրիշ կատու էլ էր անցել գեներալ Մանվելի ու իր միջով»։
Ըստ մեր զրուցակցի, Սամվել Ալեքսանյանն առաջներում բավականին լուրջ օգնում էր «Երկրապահին», երկրապահ կարիքավոր ընտանիքներին՝ «10-15 միլիոնի կարգի, պատանի երկրապահների ամառային հանգիստն էր հոգում, հիմա ձեռները լվացել է, համարյա էլ չի օգնում։ Համ էլ ոնց որ նեղացած է գեներալից՝ մի թեմայով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























