«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի վերջին մեր միջազգային պահուստներում եղել է ընդամենը 1 միլիարդ 625.5 միլիոն դոլար։
Սա ավելի քան 20 միլիոն դոլարով պակաս է օգոստոսին արձանագրված ցուցանիշից։ Անցած տարվա սեպտեմբերին մեր արտաքին պահուստներում կար 1 միլիարդ 663 միլիոն դոլար։ Միջազգային պահուստների այս տարվա սեպտեմբերին արձանագրված մակարդակը ամենացածրն է առնվազն վերջին 4 տարիների սեպտեմբերյան ցացանիշներում։
Նշենք, որ մեր միջազգային պահուստների նվազման միտումները խրոնիկ են դարձել դեռ անցած տարվա սկզբից։ Դրանք մերթ ընդ մերթ համալրվում են խոշոր օբյեկտների վաճառքից ստացված գումարներով եւ միջազգային վարկերով, սակայն դա չի փոխում միջազգային պահուստների նվազման ընդհանուր միտումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























