Ճապոնական Honda Motor Co ընկերությունը հայտարարել է, որ 2020 թվականից կսկսի առանց վարորդի մեքենաների արտադրությունը, հաղորդում է Kyodo News-ը:
Առաջին հերթին Honda-ն նախատեսում է վաճառել մեքենաները, որոնք ունակ են մայրուղու վրա ինքնուրույն ընթանալ եւ հեռավորություն պահպանել այլ մեքենաներից:
Առանց վարորդի մեքենաներ ստեղծելու ծրագրերի մասին հայտարարել են նաեւ այլ ավտոարտադրող ընկերությունների, ինչպիսիք են, օրինակ, Toyota-ն եւ Nissan-ը:





























