Volkswagen գերմանական ավտոկոնցեռնը Չինաստանից հետ կկանչի Bentley Flying Spur եւ Continental մակնիշի ավելի քան 5.9 հազար մեքենա։ Այս մասին ասված է Չինաստանի որակի, ստուգման եւ կարանտինի վերահսկման պետական վարչության հայտարարության մեջ։
«Volkswagen ընկերությունը 2015թ. հոկտեմբերի 27-ից հետ կկանչի 2011թ. փետրվարից 2014թ. մայիսն ընկած հատվածում արտադրված եւ 2012-2014թթ. ներկրված Bentley Flying Spur եւ Continental մակնիշի մեքենաների մի մասը։ Ըստ ընկերության տվյալների՝ խոսքը 5906 մեքենայի մասին է»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ_ը։
Այս որոշումը կայացվել է էլեկտրահաղորդալարերի ամրակման խնդիրների պատճառով։





























