Կապ չունի Ադրբեջանը պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցում է, թե չէ, միեւնույն է ինքը ԵՏՄ բոլոր երկրների հետ համագործակցում է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

«Ադրբեջանը համագործակցում է թե Ռուսաստանի, թե Ղազախստանի հետ, բացի մեզանից բոլորի հետ բոլոր երեւույթներով` սոցիալական, տնտեսական սպառազինական: Մի թեթեւ թուղթ պիտի ստորագրեն, որ ձեր դո՞ւրը գա: Հազար տարի է`  դե յուրե սաղի հետ համագործակցում է, դե ֆակտո չեմ իմանում»,-ասաց նա:

Նշենք, որ Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության փոխնախարար Սեւիջ Հասանովան լրագրողների հետ զրույցում նշել է, որ հնարավոր է համարում Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը: