Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկուշաբթի Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո օրվա ընթացքում ավելի քան 4 մագնիտուդով առնվազն 4 հետցնցում է արձանագրել: Այդ մասին են վկայում երեքշաբթի կենտրոնի կայքում հրապարակված թարմացված տվյալները:
Եվրոպացի սեյսմոլոգների տվյալներով, վերջին ստորգետնյա ցնցումը 4,1 մագնիտուդով տեղի է ունեցել Աֆղանստանի ժամանակով 05:05-ին: Էպիկենտրոնը եղել է Հինդուքուշ լեռներում, գետնի տակ 200 կիլոմետր խորության վրա:
ՏԱՍՍ-ի հնդկական օթերեւութաբանական բաժանմունքից իրենց հերթին ճշտել են, որ առնվազն երկու խոշոր ստորգետնյա ցնցում են արձանագրել 5,0 եւ 4,5 մագնիտուդով:
Պակիստանի օդերեւութաբանական վարչությունը տեղեկացնում է յոթ կրկնական ցնցման մասին, որոնցից երեքի մագնիտուդը եղել է 4,9, 4,2 եւ 4,3 եւ որոնք համապատասխանաբար տեղի են ունեցել տեղի ժամանակով 06:17-ին, 08:09-ին եւ 08:26-ին:




























