Nissan Motor ավտոարտադրողը ողջ աշխարհում հետ է կանչում 59 հազար մեքենա, հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ հետկանչի ենթակա են 2013–2016 թթ. Ռուսաստանում արտադրված Nissan Teana մակնիշի սեդանները, ինչպես նաեւ այլ երկրներում արտադրված Nissan Altima (2013–2014թթ. ) եւ Nissan Maxima (2016թ.) մոդելները։ Հետկանչը կսկսվի առաջիկա 2 ամիսներին, փոխանցում է Gazeta-ն։

Հետկանչի պատճառը վառելիքի հնարավոր արտահոսքն է եւ բռնկումը։