Ամերիկյան Մայամի քաղաքում կառուցված ավազե ամրոցն աշխարհում ամենաբարձրն է ճանաչվել: Այդ ձեռքբերումն արձանագրել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը, տեղեկացնում է CBSMiami-ն: Ավազե կառույցի բարձրությունը 13,98 մետր է:
Ամրոցի ստեղծման վրա 20 նկարիչ է աշխատել, այդ թվում՝ հայտնի վարպետ Թեդ Զիբերտը, որը նոր ձեռքբերման շնորհիվ աշխարհի ութակի ռեկորդակիր է դարձել: Կառույցի շինարարության վրա ավելի քան 1,8 տոննա ավազ է ծախսվել, տեղեկացնում է Gazeta-ն:
Ավազե քանդակի հեղինակները հանրահայտ տեսարժան վայրերի ուրվագծեր են օգտագործել, որոնց թվում են Թաջ Մահալը, Ազատության արձանը եւ Պիզայի աշտարակը: Ամրոցը կառուցել են Turkish Airlines ընկերության պատվերով եւ կառույցի դիմային պլանում կարելի է տեսնել Ստամբուլի հայտնի հուշարձանները: Քանդակն արված է միայն ավազից եւ ջրից եւ ներսում ոչ մի հենասյուն չի պարունակում:




























