Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության մերձեցման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Բելառուսի ու Ռուսաստանի ԱԳՆ կոլեգիայի համատեղ նիստի ժամանակ:
«Այսօր մենք մեր բելառուս բարեկամների հետ կքննարկենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրոպական միության միջեւ իրավահավասար երկխոսության զարգացման հնարավորությունները: Կարծում ենք, որ ԵՄ ու ԵՏՄ մերձեցման համար բոլոր անհրաժեշտ նախադրյալները կան՝ այդ թվում տնտեսությունների փոխլրացման բարձր աստիճան ու առեւտրի միասնական կանոնների պահպանում: Երկխոսություն սկսելու համար համապատասխան առաջարկները վերջերս փոխանցվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, հույս ունենք, որ դրանք կառուցողական արձագանք կստանան նաեւ Եվրահանձնաժողովի կողմից»,- ասել է Լավրովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:





























