Իտալիայի Ավեցանո քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում արգելել են ռետինե բոկոտիկներ եւ բարձրակրունկ կոշիկներ կրել, հայտնում է The Local-ը։ Ինչպես ասել են L'Instituto Technico Industriale ուսումնական հաստատությունում, այդ որոշումը կայացվել է Աբրուցոյի տարածաշրջանում սեյսմիկ ռիսկի բարձր մակարդակի պատճառով։
«Այս հրամանը չափից դուրս մաքրակրոն երեւակայության արդյունք չէ»,- ասել է դպրոցի տնօրեն Աննա Ամանցին։ Նրա խոսքով՝ ուսանողներին պետք է տեղյակ պահեն անվտանգության տեխնիկայի մասին, փոխանցում է Gazeta-ն։
Դասախոսները նշել են, որ համաձայն չեն արգելքի հետ, սակայն կհետեւեն նոր հրամանին։ «Նրանք պետք է ավելի լուրջ հարցերի մասին մտածեն, օրինակ, դպրոցի ջեռուցման»,- ասել է աշակերտներից մեկը։




























