Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանած Էսքիշեհիրի Անադոլու համալսարանի երկու ուսանողներին դատարանը անմեղ է համարել։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Անադոլու համալսարանի երկու ուսանողներ համալսարանի շենքի վրա փակցրել էին պաստառ, որի վրա նկարված է եղել նախագահ Էրդողանը եւ հետեւյալ գրությունը. «Բռնապետներին փողոցում են տապալում»։
Այս գրությունից հետո ուսանողների դեմ հետաքննություն է սկսվել՝ նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Սակայն դատարանը որոշում է կայացրել նրանց արդարացնի՝ շեշտելով, թե «բռնապետ» անվանելը քաղաքական քննադատություն է, ոչ թե վիրավորանք։





























