Աֆղանստանի տարածքում հոկտեմբերի 27-ին 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդել է Ղազախստանի սեյսմիկ ծառայությունը։

Ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 17։14-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի տարածքում, հիպոկենտրոնը՝ 200 կմ խորության տակ։

Նշենք, որ հոկտեմբերի 26-ին 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր եղել, որը Աֆղանստանում եւ Պակիստանում խլել էր 360 մարդու կյանք։