Դանիայի ափերի մոտ այդ երկրի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչ է աղետի ենթարկվել, հաղորդում է Yahoo News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին, թագավորության հարավ-արեւմտյան մասում, Հյուսիսային ծովի ջրերում:

Շասսիի անսարքության պատճառով օդաչուն ստիպված է եղել կատապուլտվել: Նրան օգնության են հասել ռազմաօդային ուժերի փրկարար ուղղաթիռները: Օդաչուն իրեն լավ է զգում, ասված է հրամանատարության հաղորդագրությունում, հաղորդում է Lenta-ն: