Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մահացած պակիստանցիների թիվը հասել է 255-ի, հաղորդում է Պակիստանի աղետների հաղթահարման ազգային վարչությունը:

Ավելի վաղ նշվել էր առնվազն 200 զոհի մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Գերատեսչության տվյալներով, վիրավորվել է 1697 մարդ, վնասվել է ավելի քան 9200 տուն: