Նավթի համաշխարհային գները տատանվում են՝ ԱՄՆ նավթի առեւտրային պաշարների վերաբերյալ տվյալների ֆոնին:
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,03 տոկոսով՝ հասնելով 46,84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,1 տոկոսով՝ հասնելով 43,25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
API-ի հրապարակել է ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին վերջին շաբաթվա իր գնահատականը, որի համաձայն երկրում առեւտրային պաշարներն աճել են 4,1 մլմ բարելով, թեեւ կանխատեսվում էր, որ այդ ցուցանիշը կլինի 3,7 մլն բարել:





























