Ճապոնիայի մայրաքաղաքում այսօր բացվում է Tokyo Motor Show 2015-ի 44-րդ ավտոսրահը: Այնտեղ իրենց վերջին ձեռքբերումներն են ներկայացնելու ավելի քան երեք տասնյակ ճապոնական ու արտասահմանյան ավտոարտադրողներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ցուցահանդեսում ամենահետաքրքիր մեքենաներից մեկը կարող է լինել Teatro for Dayz от Nissan կոնցեպտ -քարը: Մեծ քանակության ժամանակակից էլեկտրոնիկայի շնորհիվ վարորդն իր սեփական հայեցողությամբ կարող է ընտրել այդ ավտոմեքենայի դիզայնը:
Այս տարի ճապոնացի ավտոարտադրողները ավելի մեծ շեշտադրում են անում հիբրիդային ավտոմեքենաների ու վառելիքային տարրերով մեքենաների վրա: Տեղական ավտոարտադրությունը ակտիվ գովազդում է էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցները՝ այդ ոլորտում տեխնոլոգիաների մշակման համար միլիարդավոր իեններ ծախսելով:
Tokyo Motor Show –ն արդեն գրեթե հիսուն տարի է անց է կացվում երկու տարին մեկ անգամ: Առաջին ավտոսրահը Ճապոնիայի մայրաքաղաքում 1954թ. էր եղել:





























