Աշոտ Աղաբաբյանը վճարել է 60 մլն դրամի չափով տուգանքը, սակայն հույս ունի հաղթել դատարանում:
Վարչական դատարանում շարունակվում է «Հրազդան» տոնավաճառն ընդդեմ հարկային մարմինների» գործով դատական նիստը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հրազդան»-ի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ ինքը մեծ ակնկալիքներ ունի ընթացող դատավարությունից:
«Տուգանքը վճարել ենք, սակայն բողոքարկել են հարկային մարմինների կայացրած որոշումը: Հույս ունենք հաղթել»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը գարնանը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին՝ «Բուռնաշին», պատկանող «Հրազդան» տոնավաճառը տուգանել է 60 միլիոն դրամով:
Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ Աղաբաբյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Խոսակցություններ են պտտվում, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է փրկել խնամուն, սակայն դեռ ոչինչ չի ստացվում: Արդեն սնանկ է ճանաչվել նաեւ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն:





























