Երրորդ եռամսյակի արդյունքների համաձայն, ավտոմոբիլային Volkswagen կոնցեռնն ավելի մեծ վնաս է կրել, քան կանխատեսվել էր: Դիզելային շարժիչների սկանդալի ֆոնին ավտոկոնցեռնի օպերացիոն վնասը կազմել է 3,48 միլիարդ եվրո (3,84 միլիարդ դոլար), տեղեկացնում է CNBC-ը՝ վկայակոչելով ընկերության հաշվետվությունը:
Սա վերջին 15 տարվա ընթացքում ընկերության առաջին եռամսյակային վնասն է: Վնասի հիմնական մասը բաժին է ընկնում այն փոխհատուցումներին, որ «դիզելգեյթի» հետեւանքով վճարվել են սպառողներին եւ որի հետեւանքը կարող է լինել ամբողջ աշխարհով մեկ մինչեւ 11 միլիոն ավտոմեքենայի հետ կանչումը: Ընկերության գնահատականների համաձայն, վերջինս սկանդալի համար արդեն վճարել է մոտ 6,7 միլիարդ եվրո. պարզվել է, որ այդ գումարը զգալիորեն ավելի ցածր է, քան շատ վերլուծաբանների կանխատեսածը, տեղեկացնում է Gazeta-ն:
Ընդ որում ընկերության եկամուտը տարեսկզբից ի վեր աճել է 8,5%-ով. տարեսկզբից ի վեր ընկերությունն ընդհանուր առմամբ 10,14 միլիոն ավտոմեքենա է վաճառել:





























