Փարիզում բացվել է Շոկոլադի սրահ, որն աշխարհի ամենամեծ շոկոլադե փառատոնն է համարվում: Ավանդույթի համաձայն՝ ամենավառ ներկայացումներից մեկը դարձել է նորաձեւության ցուցադրությունը: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, պոդիում էին բարձրացել ֆրանսիական երաժշտության, կինոյի ու հեռուստատեսության 15 աստղեր: Նրանք ներկայացրել են զգեստներ, որոնք շոկոլադից են պատրաստված, հայտնում է Gazeta–ն:
Այդ զգեստները խոստումնալից մոդելյերների ու շոկոլադի աշխարհահռչակ վարպետների համատեղ ստեղծագործության արդյունքն են: Salon du Chocolat-ի այցելուները կարող են այդ զգեստները տեսնել ոչ միայն նորաձեւության ցուցադրությունում, այլեւ մասնագիտացած ցուցահանդեսում, հայտնում է սրահի կայքը: Ֆորումի շրջանակում նաեւ անցկացվում են վարպետության դասընթացներ, ցուցադրություններ ու այլ թեմատիկ միջոցառումներ:





























