Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախկին նախագահ Կարեն Բեքարյանը հույս ունի, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը հնարավորինս արագ կստորագրվի:
«Ակնկալում ենք այնպիսի համաձայնագիր, որը կանդրադառնա բոլոր ոլորտներին, այդ թվում տնտեսական: Մենք ցույց ենք տվել արդեն, որ հնարավոր է համատեղել, սակայն այստեղ խնդիրն այն է, որ ստանձնած պարտավորությունների հետ բախումնային դրույթներ չլինեն, սակայն այդ դրույթներ քանակն էլ մեծ չէ, որ բացառի տնտեսական համագործակցությունը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանը:
Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդը հոկտեմբերի 12-ին Եվրահանձնաժողովին եւ Բարձր ներկայացուցչին լիազորել է Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտադիր եւ համընդգրկուն համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսել։





























