Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերը դարձյալ սկսել են ժայթքել: Այդ մասին հոկտեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Աշխատանքների առաջին փուլում, որոնք վարվում են Հայաստանի նախագահի հանձնարարությամբ, փակվել է 47 հորատանցք, կոնսերվացման է ենթարկվել 75-ը, փականային ռեժիմի է անցկացվել 195-ը:
Երկրորդ փուլում ջրի պակասի պատճառով Կառավարությունը թիվ 1191 որոշումն է ընդունել, որը թույլ է տալիս ոչ միայն փակել անօրինական հորատանցքերը, այլեւ հետ կանչել օրինական հորատանցքի վերաբերյալ որոշումները:
«Մենք բանակցություններ ենք անցկացրել ձկնային տնտեսության ներկայացուցիչների հետ: Այնտեղ, որտեղ ավելի շատ ջուր են օգտագործում, բայց ավելի քիչ ձուկ է աճում, հաջողվել է համոզել, որ կրճատեն ջրաբաշխումը», - ասել է նախարարը:
Արդյունքում 2015-ի ընթացքում նախարարությունը կարողացել է հասնել վայրկյանում 44 011 լիտր կամ 1 միլիարդ 380 միլիոն խորանարդ մետր ջրի խնայողության:
Դրա շնորհիվ Արարատյան դաշտավայրի որոշ հորատանցքերում, որ ֆերմերներն օգտագործում են, դրական դեբիտ է դիտարկվում: «Մեր 20 դիտակետից 16-ում ջրի նիշի 35-70 սանտիմետր բարձրացում ենք արձանագրել», - ամփոփել է Գրիգորյանը:




























