Հայաստանում հաշվեհամարը կալանքից ազատելու մասին որոշում կարելի է ստանալ նաեւ հեռակա: Այս մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանում կայացած կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այդ մասին արդեն համաձայնություն է ձեռք բերվել վճարային համակարգերի օպերատորների հետ:

Այդ որոշումը հաշվեհամարի տերը կարող է ներկայացնել իր բանկին՝ խնդրելով արգելանքից հանել հաշիվը:

Տեխնիկական թերությունների պատճառով որոշ բանկեր դա ժամանակին չէին անում, մյուսներն էլ հաշիվն ամբողջությամբ էին սառեցնում, այլ ոչ թե դատարանի սահմանած տուգանքի չափով: Նախարարի խոսքով, այդ թերությունները նույնպես վերացվում են: