Խորհրդային տարիների՝ Հայաստանի քաղաքացի  քաղբանտարկյալների բնակարանային հարցը հնարավորության սահմաններում լուծված է: Այդ մասին հոկտեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին, որը կապված էր հոկտեմբերի 28-ին նշվող Քաղաքական բռնաճնշումների զոհերի օրվա հետ:  

Նախարարը հիշեցրել է, որ ավելի վաղ բնակարանային բարդ պայմաններում գտնվող  մի քանի հարյուր բռնաճնշված արտոնյալ  (1%-ի) երկարաժամկետ վարկ է ստացել բնակարան գնելու համար:

Հետագայում գումարի վերադարձման խնդիրներ են առաջացել եւ ծրագրի արդյունավետությունը հարցականի տակ է դրվել: Վարկի կուտակված տոկոսները ներվել են, իսկ վարկի պայմանները՝ բարելավվել: 

«Նոր ծրագիր չի քննարկվել, բայց եթե դուք նման առաջարկ ներկայացնեք, մենք պատրաստ ենք քննարկել», - ասել է նախարարը: