Էկոնոմիկայի նախարարությունը պարզելու է Հայաստանի կանգնած գործարանների ճակատագիրը։  Այդ մասին հոկտեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է 90-ականներին սեփականաշնորհված գործարաններին, երբ ներդրողների վրա պարտավորություններ չէին դրվում։

Ավելի ուշ, սեփականաշնորհման պայմանագրերում սկսեցին որոշակի պարտավորություններ ներդնել ձեռնարկությունը գործարկելու մասով։ Հակառակ դեպքում ձեռնարկությունը կարող է դատական կարգով ազգայնացվել։

«Ինչ վերաբերում է այն գործարաններին, որոնց պարտավորություններ չենք ներկայացրել, բայց կանգնած են, մենք նամակներ ենք ուղարկել մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով հայտնել, թե ինչ վիճակում են դրանք, որպեսզի կամ փորձենք գործարկել, կամ օգտագործենք արդյունաբերական գոտիների ստեղծման համար»,- ասելէ  Ճշմարիտյանը։