Տոկիոյի ավտոսրահում ներկայացվել է Yamaha Sports Ride սպորտային մեքենան, որն iStream Carbon տեխնոլոգիայով պատրաստված առաջին ավտոմեքենան է: Համակարգը մշակել է McLaren F1-ի ինժեներ Գորդոն Մյուրեյը:

iStream տեխնոլոգիայի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2010 թվականին: Այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում ավտոմեքենան հավաքվում է նախապես պատրաստված մասերով:

Ըստ motor.ru-ի, բոլոր բաղադրիչներն ամրացվում են մեկ շասիի վրա, որը թույլ է տալիս տարբեր դասի եւ չափսի ավտոմեքենա ստեղծել: Մեկ մասի թողարկման համար ընդամենը 100 վայրկյան է պահանջվում: