Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է անմարդաբնակ հրաբխային Փոքր Սիկին կղզուց 14 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 87,6 կմ խորության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել: