Նավթի համաշխարհային գները նվազում են, այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Մասնավորապես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,47 տոկոսով՝ հասնելով 48,82 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,46 տոկոսով՝ հասնելով 45,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: